Բավ է պառակտվել
19-03-2019 13:49

Քիմ Քարդաշյանի դեմքը պատվել է փսորիազով (լուսանկար)

 

Ամերիկյան հեռուստաաստղ և բիզնեսկին գեղեցկուհի Քիմը արտասովոր լուսանկար է տեղադրել Ինստագրամում։ 38-ամյա աստղը ներկայացել է առանց դիմահարդարման, բարձին թիկնած։ Բացի այդ, մոդելի դեմքին կարմրավուն կետեր են երևում։ Նա այսպես է ստորագրել լուսանկարը․”առավոտյան փսորիազ”։

Ավելի վաղ Քիմը պատմել է, որ հայտնաբերել է հիվանդության առաջին նշանները դեռևս 2011 թվականին։ Սկզբում նա կարծել է, որ քորն առաջացել է զգեստի կտորի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետևանքով։ Սակայն նրա մայրը, Քրիս Ջեներն, ով նույնպես տառապում այդ ոչ վարակիչ հիվանդությամբ, ասել է, որ աղջկա մոտ փսորիազ է։

“Առաջին անգամ ես դա հայտնաբերել եմ Նյու-Յորքում Dash խանութի բացման ժամանակ։Հագա փայլերով զգեստը, և քոր սկսվեց․․Երբ ցանը պատեց ոտքերս, մայրս ասաց․”կարծում եմ, դու փսորիազ ունես”,- պատմել է նա։