Բավ է պառակտվել
30-10-2015 11:20

Պուտինը ոչ իմ ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է. Ա.Պուգաչովա

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչուհի Ալլա Պուգաչովան նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ իր ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է։
Պատասխանելով հարցին, թե Պուտինի մասին կասե՞ն, որ նա իր ժամանակաշրջանի քաղաքական գործիչն է, Պուգաչովան նշել է. «Ո՛չ, իհարկե: Այժմ իմ ժամանակաշրջանը չէ: Ես, միգուցե, հատուկ եմ հեռացել, որ նրա մասին այդպես չասեն»: 
Երգչուհին նշել է նաև, որ ներկայում Ռուսաստանում ստեղծված իրավիճակը երկարատև է:
«Այս ամենը երկարատև է: Ռուսաստանում ամեն ինչ երկարատև է: Իմ մասին նույնպես ասում էին, որ երկար չի տևի, իսկ տեսաք` ինչպես եղավ...»,- ասել է Պուգաչովան։