Բավ է պառակտվել
03-11-2016 13:20

Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի քաղաքացի

Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Ավելի վաղ Սիգալը խոսել էր ռուսաստանցի դառնալու իր ցանկության մասին` ՌԴ-ում իր ընկերների հետ ավելի հաճախ հանդիպելու համար, ովքեր «նրան այնտեղ սիրում են և սպասում»:

Ստիվեն Ֆրեդերիկ Սիգալը ծնվել է 1952 թ.-ի ապրիլի 10-ին: Հայտնի է մարտաֆիլմերում իր դերերով, որտեղ ցուցադրում է արևելյան մարտարվեստների հնարքներ և հաճախ ջախջախում ռուսական մաֆիային:

2016 թ.-ի սկզբին հաղորդվել էր, որ Սիգալը ստացել է նաև Սերբիայի քաղաքացիություն, որտեղ մտադիր է մարտարվեստի դպրոց բացել: