Բավ է պառակտվել
01-07-2014 13:46

Քեսաբի մշակութային արժեքների մասին գիրք է տպագրվել

՛՛Քեսաբի շրջանի պատմական հուշարձաններ՛՛ գիրքը ներկայացնում է Քեսաբի և հարակից 11 գյուղերի հայկական հուշարձանները: Այն թվով 2-րդ գիրքն է, որն անդրադառնում է Մեծ Հայքի տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձաններին և դրանց պամությանը: Գրքի հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը: Նա պատմում է, որ մինչ Քեսաբի իրադարձությունները կավերեին հիանալի քաղաքը, ինքն արդեն ուներ մշակութային հարստությունները ներկայացնող լուսանկարները, որոշեց չհետաձգել վերջինիս տպագրությունը, քանի որ դրանցից շատերը ոչնչացվել են:
Gisher.news-ի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրերց, որ արդեն պատրաստվում են Աբովյանի և հարակից գյուղերի մշակութային արժեքների մասին գրքի տպագրությանը:Գրքում ներառված է 250 լուսանկար: Րաֆֆի Քորթոշյանը պատմեց, որ Քեսաբի ավերիչ իրադարձություններից ոչ միայն ոչնչացվել են մշակութային արժեքները, այլև եկեղեցիներից շատ ու շատ գտածոներ են գողացվել, և ինչպես որ թուրքերին է բնորոշ սրբապղծվել են հայկական գերեզմանները:
Իսկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է նոր ուսումնասիրություններ անցկացնել Արևմտյան Հայաստանում, որը հավանաբար կներկայացվի նմանատիպ գրքով: