Բավ է պառակտվել
20-05-2015 07:32

«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը եզրափակչում է (լուսանկարներ, տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խումբն անցավ եզրափակիչ: Կայացավ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցան 16 երկրի ներկայացուցիչ:

Եզրափակիչ անցան նաև Ալբանիայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Էստոնիայի, Վրաստանի, Սերբիայի, Ռումինիայի, Բելգիայի ներկայացուցիչները:Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 21-ին, ելույթ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները. 

1. Լիտվա
2. Իռլանդիա
3. Սան Մարինո
4. Մոնտենեգրո
5. Մալթա
6. Նորվեգիա
7. Պորտուգալիա
8. Չեխիա
9. Իսրայել
10. Լատվիա
11. Ադրբեջան
12. Իսլանիդա
13. Շվեդիա
14. Շվեյցարիա
15. Կիպրոս
16. Սլովենիա
17. Լեհաստան

Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: Մեծ հնգյակի երկրներն (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն) ու «Եվրատեսիլ 2014» մրցույթում հաղթող երկիր Ավստրիան հանդես են գալու միայն եզրափակչում: Մրցույթի 60-րդ հոբելյանի առիթով միայն այս տարի մրցույթին մասնակցելու է նաև Ավստրալիա:

Այդ երկրի ներկայացուցիչը նույնպես ելույթ է ունենալու միայն եզրափակչում:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: