Բավ է պառակտվել
29-11-2016 16:39

Կադիրովը մեկնաբանել է Միխայիլ Գալուստյանի նմանակումը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է ՈւՀԱ-ի 55-ամյա հոբելյանին արված Միխայիլ Գալուստյանի նմանակումը:

«Ես հրավիրված էի Ալեքսանդր Մասլյակովի հոբելյանին: Մտածում էի անձամբ շնորհավորել: Սակայն գործեր եղան…Եվ գտա ելք, բացակայելով՝ ներկա լինել: Մենք Միխայիլ Գալուստյանի հետ երկու փորձ անցկացրեցինք, ընտրեցինք հագուստը, երկու-երեք ժեստ առանձնացրեցինք…ակցենտի հետ ամեն ինչ OK էր: Այդ հարցում նա վարպետ է: Ասացի նրան, որպեսզի հանդիսատեսին չստիպի լարվել: Լավ ստացվեց: Մասլյակովը բեմում ման էր գալիս Ռամզանին, մինչև որ տեսավ Միխայիլ Գալուստյանին, ով ձեռքը քսում էր շալվարին!)))) Չգիտեն, թե դուք ինչպես ընդունեցիք, սակայն ես լիաթոք ծիծաղել եմ: Գալուստյանը լակոնիկ էր, բովանդակալից և զվարճալի: Շնորհակալություն»,- գրել է Չեչնիայի ղեկավարը:

Ռամզան Կադիրովը նաև անդրադարձել է այլ հարցերի. «Իսկ այժմ լուրջ՝ զվարճալի բաների մասին: Կամ հակառակը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների մասին բազում հոդվածներ են գրվել: Բոլորը փորձում են ինչ-որ բան ասել: Բառերը շատ են, իսկ մտքեր չկան: Միխայիլ Գալուստյանը երկու-երեք արտահայտությամբ հստակ գնահատական է տվել դրանց: Ավելի զվարճալի իրավիճակ, քան ընտրություններն ԱՄՆ-ում, չի կարող լինել, ասում է նա: Պոկեմոնների մասին էլ է ճիշտ ասել: Չգիտեմ` ինչ միջատներ են դրանք, սակայն Չեչնիայում հաստատ չկան:

Իսկ բոլոր ՈՒՀԱ-ականներին մաղթում եմ և՛ փող, և՛ ավտոմեքենաներ. հակառակ դեպքում վտանգավոր կլինի նրանց հետ կատակներ անելը», - գրել է Կադիրովը և հրապարակել Գալուստյանի ելույթի տեսանյութը: