Բավ է պառակտվել
08-09-2016 17:12

Թերի Ջորջը՝ «Խոստում» ֆիլմի մասին

Ռեժիսոր Թերի Ջորջը պատմել է, թե ինչու է հենց այս ժանրի միջոցով ներկայացնում 1915-ին կատարված Հայոց ցեղասպանության մասին: 

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր եւ իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ինչ վերաբերվում է թուրքական կառավարության արձագանքին, ապա ռեժիսորը վստահ է, որ այնպես, ինչպես ամեն տարի, երբ նշվում է Ցեղասպանության տարելիցը։ Այսինքն՝ կժխտի այն։

«Դա 20-րդ դարի ամենամեծ, մոռացված աղետներից մեկն է, եւ ցեղասպանությունը հենց այն ճիշտ բառն է, որը նկարագրում է հայ համայնքի հետ կատարվածը», - ասել է Ջորջը:

Ըստ նրա Օբամայի վարչակազմը չի ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան մեծ ռազմավարական ուժ ունի։ Այսօր Թուրքիան կարեւոր սահմանագիծ է Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, եւ Իսլամական պետության դեմ պատերազմը, Սիրիայում պատերազմը Թուրքիային հնարավորություն են տալիս վերահսկել այս պատմության մեկնաբանումը։

«Օբաման հայ համայնքին խոստացել էր ճանաչել, բայց նա դրժեց իր խոստումը» ,- հիշեցրել է ռեժիսորը:

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերի 11-ին, Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

ֆիլմը նկարահանվել է Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: