Բավ է պառակտվել
04-02-2015 15:42

Ռոբբի Ուիլյամսը ՌԴ-ում համերգների կազմակերպիչներից 50 կգ սառույց է պահանջել

Երգիչ Ռոբբի Ուիլյամսը Ռուսաստանում իր համերգի կազմակերպիչներից պահանջել է 16 լիտր կաթ, 24 փքաբլիթ, 48 հատ ձու, մեկ կիլոգրամ սունկ և լոլիկ: Բացի այդ մամլո հաղորդագրության մեջ նշվել է, որ իր բոլոր հյուրախաղերին երգիչը մեկնում է հոր՝ Փիթեր Ուիլյամսի հետ, ում առանձին հանդերձարան է անհրաժեշտ: Բացի այդ Ուիլյամսին անհրաժեշտ են երեք անձնական հանդերձարաններ, վեց սենյակ և հինգ գրասենյակ իր աշխատողների համար, ութ մենեջեր, անձնական դիմահարդար, մերսող, վեց խոհարար, վեց թիկնապահ, 280 սրբիչ, վեց կրակմարիչ, չորս տարբեր բրիտանական թերթեր, 30 հատ բազմոց: Յուրաքանչյուր հանդերձարանում պետք է լինի էլեկտրականությամբ շրջապատված երկու հայելի՝ փոքր և մեծ: Երգիչը հյուրախաղերին կժամանի 120 մարդկանց հետ: Բացի այդՈւիլյամսը խնդրել է իրեն մեծ սառնարան և 50 կիլոգրամ սառույց հատկացնել: Սառույցի 20 կիլոգրամը պետք էպատրաստ լինի դեռևս գիշերվանից, իսկ 30 կիլոգրամը պետք է մատակարարվեն կեսօրին: Այդ մանրամասները հայտնի են դարձել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում կայանալիք համերգների նախօրեին: Ռոբբի Ուիլյամսը համարվում է ամենահայտնի բրիտանացի երգիչը: Էլթոն Ջոնը նրան անվանել է XXI-րդ դարի Ֆրենկ Սինատրա: Նրա ալբոմների համաշխարհային վաճառքը գերազանցում է 55 միլիոն նմուշ: