Բավ է պառակտվել
15-04-2015 13:36

«Եվրատեսիլ-2015»-ի լավագույն տեսահոլովակներում ներառված է նաև Հայաստանը (տեսանյութեր)

«Եվրատեսիլ» 60-րդ հոբելյանական երգի մրցույթը կանցկացվի հաջորդ ամիս Վիեննայում։ Dailydot.com-ն ընտրել է մրցույթին ներկայացված երգերի լավագույն տեսահոլովակները։  Ցուցակում հայտնվել է նաև Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը՝ «Don't Deny» երգով։
Ոչ մի տարի մրցույթը չի անցնում առանց քաղաքական թեմաների, և այս տարի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանը, գրում է լրատվամիջոցը։ 
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են անցկացվել։ Ու թեև Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ով նաև հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ճանաչում են Ցեղասպանությունը, թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել այդ փաստը, ինչն էլ շատ է բարկացնում հայերին։ 
Հայաստանը ներկայացնող տեսահոլովակում բացահայտ հիշատակում չկա Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերնագրում ասվում է՝ «Մի՛ մերժիր»։ Հոլովակում ներկայացվում է մի հայ ընտանիքի պատմություն։

Այսպիով լավագույն տեսահոլովակների ցանկը հետևյալն է՝

Իսպանիա

Ֆինլանդիա

Ավստրալիա

Հայաստան

Մեծ Բրիտանիա

Շվեյցարիա