Բավ է պառակտվել
08-09-2016 11:16

Ուկրաինայի փոխարեն հնարավոր է Ռուսաստանը հյուրընկալի «Եվրատեսիլ-2017» մրցույթը

Հնարավոր է «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացվի Ռուսաստանում, եթե մինչև հոկտեմբերի սկիզբ Ուկրաինան չորոշի , թե մրցույթը որ քաղաքում է անցկացվելու: 

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունից հայտնել էին մամուլի ասուլիսը հետաձգելու մասին, որի ընթացքում պետք է հայտարարվեր, թե որ քաղաքում է անցկացվելու «Եվրատեսիլ-2017»-ը: Մրցութային հանձնաժողովը դա բացատրել էր ֆինանսական բնույթի խնդիրների առաջացման պատճառով:

Մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունից հայտնել են, որ եթե մինչև հոկտեմբերի սկիզբը Կիևի իշխանությունները չհստակեցնեն, թե որտեղ է անցկացվելու մրցույթը, ֆինանսավորման աղբյուրները, միջոցառման անցկացման իրավունքը կարող է անցնել այլ երկրի:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում: Մրցույթում երկրորդ տեղը գրաված Ավստրալիան մասնակցում է մրցույթի կազմակերպչական աշխատանքներին, սակայն մրցույթը պետք է անցկացվի եվրոպական տարածքում: Ըստ կանոնների, մրցույթը կարող է անցկացվի Ռուսաստանում, քանի որ այդ երկիրը զբաղեցրել է երրորդ տեղը: