Բավ է պառակտվել
05-03-2014 10:32

Երգչուհի Ռուսլանան՝ ՛՛Տարվա ամենահամարձակ կին՛՛-ն է

ԱՄՆ-ում ուկրաինացի երգչուհի Ռուսլանան մրցանակի է արժանացել կանանց շրջանում խիզախության դրսևորման համար, Twitter-ում գրել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը։ 

Ռուսլանա Լիժիչկոն ճանաչվել է «Տարվա ամենահամարձակ կին»: Յուրաքանչյուր տարի Կանանց խիզախության միջազգային օրվան նվիրված մրցանակն ԱՄՆ-ում շնորհում են տարբեր երկրների կանանց, որոնք բացառիկ խիզախություն և առաջատարություն են դրսևորում խաղաղության, արդարության, մարդու իրավունքի և կանանց հնարավորություններն ընդլայնելու հաստատման համար՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը։