Բավ է պառակտվել
22-01-2020 14:37

“Ռուսներն ու հայերն արժեն միմյանց”․Սվիրիդովան նշում է Դավիթ Վարդանյանի հետ համատեղ կյանքի 11-ամյակը

Հայտնի ռուս երգչուհի Ալյոնա Սվիրիդովան նշում է իր քաղաքացիական ամուսին Դավիթ Վարդանյանի հետ համատեղ կյանքի 11-ամյակը։

“Մեկը մոխրագույն, մյուսը՝ սպիտակ, երկու ուրախ սագ: Մեզ համար աննկատ ապրեցինք 11 տարի։ Ո՞վ կմտածեր”, - այսպես է ստորագրել Սվիրիդովան Instagram- ի իր էջում տեղադրված լուսանկարը:

Նա իր գրառումն ուղեկցել է #ժողովուրդներիբարեկամություն և #ռուսներնուհայերնարժենմիմյանց հեշթեգերով։

Առաջին անգամ հայ գործարար Վարդանյանի հետ երգչուհու հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2012թ․ Այդ ժամանակից ի վեր ցանցում բազմիցս լուրեր էին հայտնվում, որ Ալյոնան և Դավիթը գաղտնի ամուսնացել են, սակայն երգչուհին հերքում էր այդ լուրերը, հայտնելով, որ դեռևս պատրաստ չէ նոր ամուսնական հարաբերությունների։

Սվիրիդովային չի հուզում տարիքային տարբերությունը սիրելիի հետ․երգչուհին մեծ է Դավիթից 14 տարով։ Ալյոնան ունի երկու որդի նախկին ամուսնություններից։ Դավիթը շատ արագ լեզու է գտել նրա երեխաների հետ։