Բավ է պառակտվել
15-05-2019 19:57

YouTube-ում Kill Dim պաշտոնական ալիքի փակմանը կարող էին նպաստել քաղաքական իրադարձությունները

Մուլտիպլիկատոր, Kill Dim անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր Դավիթ Սահակյանցը մեկնաբանել է “Նովոստի-Արմենիա” գործակալությանը Youtube հարթակում Kill Dim Production պաշտոնական ալիքի փակումը, որը տեղի է ունեցել օրեր առաջ։

Նա ասել է, որ դատելով ստացված նամակից, տեսահոկովակներում նկատվել է ագրեսիայի կոչ, սակայն ռեժիսորը կարծում է, որ փակմանը կարող էին նաև նպաստել քաղաքական իրադարձությունները։

“Ամենայն հավանականությամբ, բողոքներ են ստացվել ադրբեջանցի օգտատերից։ Սակայն դա ակնհայտ համընկավ արցախյան հիմնահարցի շուրջ իրադարձությունների հետ, երբ հնչեցին կարծիքներ խաղաղության կոչերի վերաբերյալ։”,-ասել է Սահակյանցը։

Նա կարծիք է հայտնել, որ հայկական կողմից նույնպես կոչեր են եղել փակել ալիքը։

Սահակյանցը նշել է, որ Kill Dim տեսահոլովակները չեն պարունակում ագրեսիայի կոչ, պարզապես գրոտեքսի է հասցված Ադրբեջանի իրական քաղաքականությունը։

Նա տեղեկացրել է, որ YouTube-ում կբացվի նոր ալիք, բոլոր տեսանյութերը կտեղադրվեն նաև Kill Dim Production-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և Ru Tube-um: