Բավ է պառակտվել
05-10-2015 20:10

Սահմանադրության ոչ գործող, ոչ նոր տարբերակում արվեստի մասին ոչ մի կետ չկա

Ըստ նախնական տվյալների նոյեմբերին սպասվում են Սահմանդրական բարեփոխումների հանրաքվե, սակյան նախագծին կողմ ու դեմ թևերը դեռ շարունակում են հաշտության եզրեր փնտրել: Ավելին չնայած տարբեր մակարդակներում քննարկումների, հասարակության մի զգալի մաս տեղյակ չէ Մայր օրենքի նոր տարբերակին: Բայց, որ շատ անկեղծ լինենք շատերը նույնիսկ գործողին ծանոթ չեն: Օրինակ ամիսներ առաջ «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է անցկացրել, ըստ որի հարցին, թե տեղյակ են՝ ներկա Սահմանադրության համաձայն կառավարության ի՞նչ ձև է Հայաստանի Հանրապետությունում, 26 տոկոսը նշել է, որ տեղյակ չէ, իսկ 74 տոկոսը պատասխանել է, որ տեղյակ է: Վերջիններից հետաքրքրվել են, թե ներկա Սահմանադրության համաձայն՝ ինչպիսի՞ կառավարման ձև է ՀՀ-ում, 40 տոկոսը պատասխանել է՝ կիսանախագահական, 11 տոկոսը՝ խորհրդարանական եւ 49 տոկոսը՝ նախագահական: Այ թե տեղեկացվածության աստիճան…
Gisher.news-ի թղթակիցը փորձեց պարզել թե դերասանուհի Անահիտ Մութաֆյանը որքանո՞վ է տեղյակ Սահմանդրության նոր տարբերակին և ինքանո՞վ է համակարծիք դրա բովանդակությանը: «Որպես ՀՀ քաղաքացի ես դեմ եմ սահամանադրական փոփոխություններին, քանզի մեր երկիրը այսօր այն վիճակում է, որ այդ փոփոխությունները անհապաղ չեն»,-ձևակերպեց դերասանուհին ու շարունակեց. «Մեր երկրում կան շատ հիմնախնդիրներ, որոնց լուծումը ավելի քան անհապաղ է: Ի՞նչ է տալու սահմանադրական բարեփոխումները քաղաքացուն. նվազեցնելո՞ւ է օրեց օր աճող աղքատության տոկոսը, դեղի ու հացի գումար չունեցող քաղաքացուն, հաց ու դեղ է տալո՞ւ, իհարկե ոչ, սա արվում է զուտ մի քանի հոգու համար, որպեսզի հեշտ լինի վերարտադրվելն ու իրենց իշխանությունը հարատև դարձնելը»: Անահիտ Մութաֆյանի համոզմամբ՝ գործող սահմանադրության բոլոր կետերն էլ որպես կանոն մնում են թղթի վրա, ոչ մի քաղաքացի չի օգտվում այդ կետերից ուստի և չի կարող ասել լավ ու վատ դրույթները: «Միայն այս բարեփոխված տարբերակում մի կետ ուրախացրեց, որ կրճատվում է ԱԺ պատգամավորների թիվը, հուսով եմ, որ մի քանի թոշակառու փողատերերով կպակասի մեր նոր Ազգային Ժողովը»: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է արվեսագետը պաշտպանված Սահմանադրությամբ, դերասանուհին պատասխանեց. «Շատ կուզեի, որ այս հարցազրույցը լիներ վիդեո տարբերակով և ընթերցողները տեսնեին իմ ժպիտը, այս հարցը հնչելիս. Հայաստանում արվեստագետը ոչնչով պաշտպանված չէ, խոսքս իրական արվեստագետի մասին է, մեր երկրի սահմանադրությունում ոչ գործող, ոչ նոր՝ արվեստի մասին ոչ մի կետ չկա, նույնիսկ արվեստի կարևորագույն ճյուղ համարվող մասը` թատրոնը իր օրենքը չունի, ինչ պաշտպանության մասին է խոսքը»:
Հարկ է նաև նշել, որ «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նույն հարցման արդյունքերով հարցվածների 46 տոկոսը տսնում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն, 38 տոկոսը՝ չի տեսնում, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Տաթև Առաքելյան