Բավ է պառակտվել
18-08-2018 11:22

Սկարլետ Յոհանսոնը 2018 թ․ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

Հոլիվուդյան աստղ, դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը գլխավորում է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների 2018 թ. ցուցակը: Ամենամյա թարմացված ցուցակը հրապարակվել է Forbes ամսագրի կայքում օգոստոսի 16-ին:
12 ամսվա ընթացքում 33-ամյա դերասանուհին վաստակել է 40,5 միլիոն դոլար: "Վրիժառուները 4"ֆիլմում նկարահանումից հետո, որն էկրաններ դուրս կգա 2019թ., նրա եկամուտներն ավելացել են չորս անգամ: "Մալիֆիսենտա 2" ֆիլմում, որի պրեմիերան կկայանա 2020թ., նկարահանված Անջելինա Ջոլին, ով իր դերակատարման համար ստացել է 28 միլիոն դոլար՝ հայտնվել է երկրորդ տեղում: Առաջատարների եռյակը՝ 19.5 միլիոն դոլար եկամտով, փակում է Ջենիֆեր Էնիսթոնը: Վարկանիշային տասնյակի մեջ են մտել նաև Ջենիֆեր Լոուրենսը, Ռիզ Ուիզերսպունը, Քեյթ Բլանշետը, Գալ Գադոթը, Ջուլիա Ռոբերտսը, Միլա Կունիսը և Մելիսա Մաքքարտնին: Ամենաբարձր վարձատրվող 10 դերասանուհիներն ընդհանուր առմամբ վաստակել են 186 միլիոն դոլար՝ ներառյալ հարկերը: 2017թ. համեմատ ընդհանուր գումարն ավելացել է 16%-ով:
2017թ. առաջատար էր դարձել Էմմա Սթոունը՝ "Լա-Լա-Լենդ" ֆիլմում նկարահանվելու շնսրհիվ, որի համար նա "Օսկար"մրցանակի արժանացավ: Մեկ տարում 29- ամյա դերասանուհին վաստակեց 26միլիոն դոլար: 2009, 2011 և 2013 թվականներին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի էր ճանաչվել Անջելինա Ջոլին: