Բավ է պառակտվել
27-08-2014 21:25

Վենետիկյան կինոփառատոնի ամենասպասված ֆիլմերը


՞Փոստատար Ալեկսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները՞
(Անդրեյ Կոնչալովսկի)
Ռուսաստանը այն երկրերից մեկն է, որի որոշ գավառական անկունների նկատամբ  ՞խուլ տեղանք՞ արտահայտությունը կարելի է գործածել ոչ փոխաբերական իմաստով: Քաղաքներից հեռու գտնվելը, ճամփաների քանդվածությունն ու վատ եղանակները ռուս գուղերին կտրում է այն ցիվիլիզացիաից, որը բնակվում է քաղաքներում: Միակ ՞մեդիում՞-միջնորդը նրանց միջև փոստատարն է: Նա և՛ սոցկայքի, և՛ նորությունների թողարկման դերերն է կատարում, և պարզապես նա մի դեմք է, որին ամենօր չէ, որ աչքիդ առաջ կարող ես տեսնել: Այս տիպի մի փոստատար է հանդիսանում Անդրեյ-Կոնչալովսկու նոր դրամայի հերոսը: Ռեժիսորի խոսքերով, այս ֆիլմը մի փորձ է, որով ինքը ցանկացել է բացահայտել այն հնարավորությունները, ինչ որ կարող է տալ տեսողական և լսողական պատկերաշարքի ու հնչյունաշարքի ճիշտ համատեղումը: Լռությամբ զննելը թույլ է տալիս մարդուն զգալ աշխարհի հետ իր միավորվածությունը: Ռեժիսորը խոստովանում է, որ այս ֆիլմն ՞ականջները սրելու՞ մի փորձ էր, որը պիտի բացեր Տիեզերքի կամաց շշուկները լսելու ուակությունը և թույլ տար դրանք ունկնդրելու:

՞Բյորդմեն՞ (Ալեխնդրո Գոնսաես Ինյառիտու)
Մեքսիկացի ռեժիսորի այս ֆիլմը, թերևս, ամենաաստղային կազմն ունի բոլոր ֆիլմերից, որ ներկայացված են փառատոնին: Ֆիլմին մասնակցել են Մայքլ Քիթոնը, Էդվարդ Նորթոնը, Նաոմի Ուոթսը, Էմմա Սթոունը և այլ դերասաններ: Գլխավոր հերոսը, որ նախկինում կատարել է հռչակավոր սուպեր-հերոս Բյորդմենի դերը, փորձում է վերադարձնել իր նախկին համբավը Բրոդվեյում  իր խաղի հերոսին վերակենդանացնելու միջոցով: Այս սև կատակերգության մեջ հիմնական բախումները տեղի են ունենում հենց գլխավոր հերոսի գլխում, որն իր ՞ես՞-ի հետ պայքարելու միջոցով պետք է կարողանա վերականգնել իր կարիերան, ընտանիքը, և կրկին վերագտնել ինքն իրեն: Բյորդի համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի 27-ին:

՞Լավ սպանություն՞  (Էնդրյու Նիկկոլա)
Այս ֆիլմը, որի գլխավոր դերերում են Իթան Հոուքը և Զոի Կրավիցը, մի պատմվածք է ամերիկացի օդաչուի մասին, որն ամեն օր, կառավարելով իրենից 7 հազար մղոն այն կողմ  գտնվող ինքնաթիռը, կռվում է թալիբների դեմ: Երեկոյան նա վերադառնում է տուն, որտեղ պայթյուններին ու մահերին հերթափոխում են իր ընտանեկան անախորժությունները՝ անվերջանալի վեճերով: Աշխատանքի բերումով հերոսն ամեն օր դիտում է իր ապագա զոհերի առօրյա կյանքը, որն առանձնապես ոչնչով չի տարբերվում իր սեփական առօրյայից, և կամաց կամաց հերոսը սկսում է կասկածել իր ընտրոծ ուղու ճշմարտացիութան վրա, նա սկսում անստիճանաբար կորցնել իրականության զգացողությունը:

“Մանգլհորնը” (Դեվիդ Գորդոն Գրին)
Այս դրամայում Ալ Պաչինոն խաղաում է արտաքինից ոչնչով աչքի չընկնող, բայց արտարոց անցյալ ունեցող ոչ երիտասարդ մի տղամարդու: Ջահել ժամանակ նա խոշոր հանցագործ է եղել ու մի օր կյանքը նրան կանգնեցրել է ընտրության առաջ. աշխատանքը, թե սերը: Հերոսն ընտրել էր աշխատանքը, ինչի համար հիմա ծանր զղջում է: Ալ-Պաչինոյի հերոսը միապաղաղ կյանք է վարում. հաճախում միևնույն ռեստորան, երեկոներն անցկացնում իր կատվի հետ: Երբ նրա առաջ բացվում է նոր սիրո հնարավորություն, ինքը հայտնվում է ընտրության առաջ. մնալ անցյալի գրկում և ինք իրեն տանջել խղճի խայթումներով, թե ինչ-որ նոր բան սկսել: Չի կարելի չնշել Ալ-Պաչինոյի տաղանդը, որը կարողացավ նույնիսկ խորհող դրամայի մեջ հումորային որոշ երանգներ մտցնել: Այս ֆիլմի միջազգային պրեմյերան կայանալու է սեպտեմբերի 6-ին:

 ՞99 տներ՞(Ռամին Բահրանի)
Սա ևս մի խղճի դրամա է Վենետիկյան կինոփառատոնում: Ռեժիսոր Ռամին Բահրանին պատմում է ոմն նախաձեռնող ռիելթորի մասին: Մի անգամ նա կորցրել էր վարկի դիմաց գրավ դրված իր տունը, բայց շուտով ճակատագիրը նրան հնարավորություն տվեց նորից հաջողության հասնել՝ նա ընդունվում է աշխատանքի նույն այն ռիելթորի մոտ, որն իր ձեքից խլեց իր սեփական տունը: Այժմ հերոսն ինքն է դուրս անում անվճարունակ մարդկանց իրենց տներից: Եվ ահա այս պահին խաղի մեջ է մտնում գործարարի խիղճը. իրենից լավ ո՞վ է կարող հասկանալու սեփական զոհերի վիճակը…