Բավ է պառակտվել
12-04-2014 14:47

"Ամենավտանգավոր մարդը"՝ Ռոբին Ռայթի և Ուիլեմ Դեֆոյի մասնակցությամբ (թրեյլեր)

Հասանելի է դարձել Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի, Ռոբին Ռայթի, Ռեյչել Մաք Ադամսի և Ուիլեմ Դեֆոյի մասնակցությամբ Անտոն Քորբեյնի "Ամենավտանգավոր մարդը" ֆիլմի նոր թրեյլերը: Հատուկ ծառայությունների աշխատանքը շարունակում է ոգեշնչել ռեժիսորներին: Այսպիսով, Անտոն Քորբեյնը պատրաստ է ներկայացնել "Ամենավտանգավոր մարդը" (A Most Wanted Man) ֆիլմը: Սյուժեի կենտրոնում գտնվում է մի երիտասարդ չեչեն, ով ժամանել է Համբուրգ դատապարտյալի անցյալը մոռանալու և նոր կյանք սկսելու համար: Սակայն իշխանությունները ոչ միայն զրկում են նրան այդ հնարավորությունից, այլ նաև վտանում են երիտասարդի ապագան: "Ամենավտանգավոր մարդը" այս տարվա փետրվարին վախճանված Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի վերջին ֆիլմերից մեկն է: Կինոնկարում նրա զուգընկերներն են դարձել Ռոբին Ռայթը, Ռեյչել ՄաքԱդամսը և Ուիլեմ Դեֆոն: ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է հուլիսի ավարտին, իսկ Ռուսաստանում ֆիլմը կարելի է տեսնել արդեն սեպտեմբերին: