Բավ է պառակտվել
14-03-2022 11:21

Սարիկ Անդրեասյանը մտածում է Արցախում 44-օրյա պատերազմի մասին ֆիլմ նկարահանել

Ռուսաստանցի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Սարիկ Անդրեասյանը մտածում է Համիդ Ամիրովի «Արցունքները դրախտում» վեպի հիման վրա Արցախյան 44-օրյա պատերազմի մասին ֆիլմ նկարահանել։

Անդրեասյանն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել հայտնի գրողի հետ։

«Մենք հանդիպեցինք գրող Համիդ Ամիրովի հետ, ով Արցախյան պատերազմի մասին «Արցունքները դրախտում» գիրք է գրել, կկարդամ, Աստված տա՝ նկարահանենք»,- գրել է ռեժիսորը։

Ռուսաստանցի գրող Համիդ Ամիրովը ծնունդով դաղստանցի է։ Մանկուց ապրել է Մոսկվայում։ Նրա գրքերի մեծ մասը հիմնված է իրական մարդկանց պատմությունների վրա։

2022 թվականի փետրվարին լույս տեսավ նրա նոր՝ «Արցունքները դրախտում»գիրքը, որը նվիրված է 2020 թվականի աշնանը տեղի ունեցած արցախյան 44-օրյա պատերազմին։ Ինքը հեղինակը գրում է. «Իմ նոր գիրքը ոչ մեկին չի վիրավորում, միայն ճշմարտություն, դառը և տխուր... Հայ ժողովրդի ցավը, անարդարությունն ու դավաճանությունը»:

«Գիրքը ծագումով ստեփանակերտցի մոսկվայաբնակ տղայի մասին է, ով պատահաբար հայտնվել է ռազմական գործողությունների առանցքում։ Այն մասին, թե ինչպես է արթնանում նրա ազգային ինքնագիտակցությունը, Մոսկվայում իր ընկերների և Արցախում նրա հետ հայտնված սիրելի աղջկա մասին է»,- գրել է իր Instagram-ում Ամիրովը վեպի հրապարակման նախօրեին։