Բավ է պառակտվել
23-08-2021 19:16

Սարոն ֆուրոր առաջացրեց «Նոր ալիք» մրցույթում: Բիլանը և Կուդայբերգենը հիացած են

Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը, ով երկու օրում հավաքել է 179 միավոր, «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի առաջատարն է:
Մրցույթային առաջին օրը Սարոն վաստակեց 90 միավոր: Հայ երգիչը կատարեց Բեյոնսեի «Listen» երգը: Ժյուրիի անդամները `Ֆիլիպ Կիրկորովը, Դիմիտրիս Կոնտոպուլոսը, Սերգեյ Լազարևը, Լոբոդան, Դիմա Բիլանը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Դիմաշ Կուդայբերգենը, Artik-ը և Asti-ն, չէին թաքցնում իրենց հիացմունքը Սարոյի ելույթի ժամանակ, և նա դարձավ միակ մասնակիցըն ով 90 հնարավոր միավորից վաստակեց 90-ը:
Մրցույթին մասնակցում են երգիչներ Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Իտալիայից և Վրաստանից:
Մրցույթային երկրորդ օրը Սարոն վաստակեց 89 միավոր:

Սարոն երգում է չորս տարեկանից: Սովորել է Երգի պետական թատրոնում, այնուհետև` Նադեժդա Սարգսյանի մոտ: Մասնակցել է տարբեր մրցույթների Ռիգայում, Մոսկվայում և այլ քաղաքներում և արժանացել Գրան պրիի: 2017 թվականին մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին:
Սարո Գևորգյանը ծառայել է բանակում Ստեփանակերտում: Եղել է «Եվրատեսիլ -2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանի բեք-վոկալիստներից մեկը: