Բավ է պառակտվել
14-12-2022 22:26

Սաթի Սպիվակովան՝ արցախցիների ցեղասպանության մասին. «Մենք՝ ինչպես այս միայնակ ծառը մշուշի և խուլ անտարբերության մեջ»

Հայտնի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան աշխարհին կոչ է արել անտարբեր չմնալ արցախցիների ցեղասպանության նկատմամբ։

«Հերթական սադրանքը, իմ ժողովրդի կյանքի իրավունքի հերթական ոտնահարումը... Մենք նման ենք մշուշի ու խուլ անտարբերության մեջ այս միայնակ ծառին... Դե, մի լռեք, գործեք, նրանք, ովքեր կարող են այս ամենի վրա ազդել, «մտահոգություն հայտնելը» բավական չէ... Չնայած, այս անգամ էլ ոչ ոք չի արձագանքի»,- գրել է նա Instagram-ի իր էջում։

Նույն գրառման երկրորդ էջում գրված է՝ «Արցախի ժողովրդի իսկական ցեղասպանություն է կատարվում։ Աշխարհից կտրված։ Սառը։ Թշնամու դեմ մեն-մենակ»։

Դադարեցրե՛ք խոսել պարոնայք, գործե՛ք, քանի դեռ չի սկսել հայերի երկրորդ ցեղասպանությունը
Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ
Արցախը մեղադրում է Ադրբեջանին ահաբեկչության և հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների մեջ
Գարի Կասպարովը Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում (տեսանյութ)
Լեմկինի ինստիտուտը ցնցված է BBC-ի հաղորդավարի՝ արցախցիների համար «ցեղասպանությունը որպես իրատեսական տարբերակ» հայտարարությամբ