Բավ է պառակտվել
26-02-2020 21:04

«Երջանիկ է այն մարդը, որ վստահ դիմացինին կարող է ասել․ «Իմն ես»։ երգչուհի Անժելա Բարխուդարյան (Տեսահոլովակ)

 

Երգչուհի Անժելա Բարխուդարյանը երկու տարի անց ներկայացրել է իր «Իմն ես» երգի նոր տարբերակը, որն ի տարբերություն նախորդի դանդաղ եւ լիրիկական ոճում է:
Gisher.news-ը զրուցել է Անժելայի հետ՝ երգը նորովի ներկայացնելու, ընտանիքի ու հոգեվիճակի մասին:
- «Իմն ես» երգը գրվել է 2018 թ–ին։ Սկզբնական տարբերակում այն եղել հենց այս ոճում, ավելի մեղեդային ու լիրիկական։ Քանի որ հայկական էստրադայում վերջին շրջանում կոմերցիոն երգերի տենդենցներն ավելի են գերիշխոււմ, ես որոշեցի էքսպերիմենտ անել ու գործիքավորել ավելի կոմերցիոն ժանրում։ Սակայն նշեմ, որ իմ երգերը բացառությամբ Ռաֆֆի Ալթունյանի հետ դուետի, երբեք կոմերցիոն չեն եղել։ Երգը թողարկվեց, բայց ամեն անգամ այն կատարելուց մի տեսակ կիսատության զգացողություն էի ունենում։ Մտածեցի` որոշ ժամանակ անց ներկայացնել նաեւ այս ձեւաչափով։ Արդեն մի քանի օր է երգը համացանցում է, բայց արձագանքները դրական են՝ անկեղծ իմ սպասվածից էլ շատ։ Ամենևին չթերագնահատելով առաջին տարբերակը, սակայն այս տարբերակն ինձ ավելի հոգեհարազատ է։ Նախորդ գործիքավորումը կատարել է Արման Սարգսյանը, իսկ նոր տարբերակի գործիքավորման հեղինակը Գեւորգ Հովհաննիսյանն է: Նախորդի ռեժիսորը Նարեկ Կթոյանն է, իսկ նոր տարբերակինը Տիգրան Ավետիսյանը։ Այստեղ ավելի շատ շեշտը դրել ենք երգի վրա, ոչ թե տեսահոլովակի։ Ռեժիսորը որոշեց, որ այս նոր տեսահոլովակում ընդգրկվեն կադրեր՝ նախկինից որպեսզի այն հիշեցնող լինի։

  

-Տեսահոլովակում նկարահավել է նաև ձեր կրտսեր դուստրը, ու սա նրա առաջին տեսահոլովակը չէ։ Նա նաև երգում է։ Նրան նկատել ենք նաև ամանորյա տոնակատարությունների ժամանակ, երբ քաղաքապետի հետ վառեց քաղաքի ամանորյա լույսերը։ Կարող ե՞նք ասել, որ նա արդեն ընտրել արվեստի ճանապարհը՝ մայրիկի գործը շարունակող կա։
-Ես երբեք ցանկություն չեմ հայտնել որ նա ընտրի այս ուղին, դա իր որոշումն է եղել։ Բայց էնպես չի, որ այդ ուղին արդեն ընտրել է։ Օրինակ մի քանի օր առաջ նա ցանկություն հայտնեց, որ ուզում է գնալ ջութակի։ Իհարկե ես չեմ մերժել։ Իսկ եթե նա վերջնական ընտրի արվեստի ուղին, ես միայն կօգնեմ նրան, բայց կրկնում եմ որոշողը դարձյալ ինքն է լինելու։ Օրինակ մեծ աղջիկը ի տարբերություն փոքրի իրեն արվեստում չի տեսնում։

-Երբ արտիստները որևէ երգ են թողարկում՝հատկապես լիրիկական ժանրում, հանդիսատեսը սկսում է զուգահեռներ անցկացնել կատարողի ու երգի պատմության միջև։ Շատերը կարծում են, որ հաստատ իրենց կյանքում ինչ որ բան կիսատ է, որ նման երգ են ստեղծել։ Այս մտքերը ձեզ վերաբերվում են՞

-Բացարձակ։ Այս երգը գրելու պահին ուղղակի նման էմոցիաներ ունեի։ Երգը ոչ միայն տղայի եւ աղջկա միջև սիրո, այլեւ ընտանիքի, երեխայի... սիրո տարբեր դրսեւորումների մասին է։ Մեզանից յուրաքանչյուրն իր կյանքում ունի մեկին, որն ուղղակի իրեն է։ Երջանիկ է այն մարդը, որ համոզված ու վստահ դիմացինի կարող է ասել․ «Իմն ես»։ Իսկ ես կարող եմ ասել։ Չեմ սիրում շատ խոսել ընտանիքս մասին, բայց իմ ընտանիքում ամենակարող սերն է տիրում։ Ես երջանիկ եմ, բայց ինչպես ասում են երջանկությունը պետք է լռություն մեջ լինի ու շատ չբարձրաձայնվի։ 

Ի դեպ երգչուհին այս պահին էլ աշխատում է նոր երգերի շուրջ, որոնցից մեկը շատ շուտով կներկայացնի հանրությանը:

  

 

 

Արմինե Գևորգյան