Բավ է պառակտվել
01-02-2016 14:26

Հայկական ավանդական հարսանիք ենք անելու. Մովսես Կարապետյան (լուսանկարներ)

Gisher.news-ն արդեն տեղեկացրել է, որ «Ֆուլ հաուս» սիթքոմի Հրաչը՝ Մովսես Կարապետյանը, վերջերս ԱՄՆ-ում նշանվել է։ Նրա ընտրյալն ամերիկաբնակ Քրիստինա Հովհաննիսյանն է, ով յոգայի մասնագետ է: Զրույցում Մոսոն հայտնեց, որ սիրելին օրերս ժամանել է Հայաստան։ «Այս 2 օրը հանգստանանք, կսկսենք նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Մովսեսն ու հավելեց, որ ամուսնության օրն արդեն նշանակված է՝ հարսանիքը կկայանա ապրիլի 30-ին։ 


«Հարսանիքը նախատեսում ենք Հայաստանում անել։ Հայկական ավանդական հարսանիք ենք անելու»,- նշեց նա։ Ամուսնությունից հետո զույգն այստեղ կապրի, թե կտեղափոխվի ԱՄՆ, ըստ դերասանի, դեռ որոշված չէ։