Բավ է պառակտվել
27-01-2016 12:32

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 77-ամյակը: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է: 1947թ. Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ. վերջնականապես հաստատվել Երևանում: Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-1965թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը: Մանսուրյանին բոլորը գիտեն նաև «Կտոր մը երկինք», «Նռան գույնը», «Աշնանային հովվերգություն», «Մենք ենք՝ մեր սարերը», «Տերը», «Սպիտակ անուրջները», անզուգական «Մեր մանկության տանգոն» ֆիլմերից: