Բավ է պառակտվել
21-05-2015 09:34

Այսօր Մշակութային բազմազանության համաշխարհային օրն է

2003-ի մայիսի 21-ին առաջին անգամ նշվել է Մշակութային բազմազանության համաշխարհային օրը՝ հանուն երկխոսության և զարգացման։  Այդ կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիտիրո Մացուրան դիմել է միջազգային հանրությանը՝ հետևյալ ուղերձով. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2002-ի դեկտեմբերի 20-ին «Մշակույթ և զարգացում» 57/249 բանաձևում վճռել է մայիսի 21-ը հռչակել Մշակութային բազմազանության համաշխարհային օր՝ հանուն երկխոսության և զարգացման, և առաջարկել է բոլոր անդամ-պետություններին, միջկառավարական մարմիններին, ՄԱԿ-ի համակարգի կազմակերպություններին և համապատասխան ոչ կառավարական կազմակերպություններին հասարակությանը տեղեկացնել նաև մշակութային բազմազանության արժեքավորության և կարևորության մասին, և մասնավորապես համագործակցել կրթության և զանգվածային տեղեկատվության միջոցներով՝ գիտակցելու մշակութային բազմազանության դրական դերը»: