Բավ է պառակտվել
07-12-2016 15:20

Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի

Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:

«Դեկտեմբերի 12-ին` ծննդյանս օրը, հայրենի Եկատերինբուրգում բացում եմ ռեստորան: Համեցեք», - գրել է Սվետլակովը Instragram-ի իր էջում:

ԶԼՄ-ները հաղորդում են, որ Eshak-ը Սվետլակովի և ռեստորատոր Ալեքսանդր Օռլովի համատեղ նախագիծն է, ով գլխավորում է Bulldozer Group ռեստորանային հոլդինգը: Նոր ռեստորանի ներդրումները կազմել են շուրջ 60 մլն ռուբլի (մոտ 124 հազար դոլար):

Ներկայում գործում է Eshak ռեստորանի չորս մասնաճյուղ. մեկական` Կիևում և Ալմաթիում և երկուսը` Մոսկվայում: Ռեստորանների ճաշացանկերում կան վրացական, ուզբեկական, եվրոպական, ղազախական և հայկական խոհանոցների ճաշատեսակներ: