Բավ է պառակտվել
10-03-2014 11:18

Շակիրայի ազդրերին միայն Ռիհաննան կարող է մոտենալ. հոլովակ

Շակիրայի և Ռիհանայի համատեղ տեսահոլովակը բուռն արձագանք էր ունեցել երաժշտասերների շրջանում:
Հոլովակը երկրպագուները որակել էին որպես «10% երաժշտություն, 90% մաքուր էրոտիկա»,քանի որ երգչուհիները նկարահանվել են բավական բաց տեսարաններում։ Սակայն բացատրությունը շատ պարզ է. ինչպես նշել է Շակիրան, պատճառն այն է, որ Շակիրայի քաղաքացիական ամուսինը՝ իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, դեմ է եղել տղամարդկանց հետ իր կնոջ էրոտիկ տեսարաններին։
«Նա սեփականատեր է։ Եվ քանի որ ես չեմ կարող այժմ սեքսուալ հոլովակներ նկարահանել տղամարդկանց հետ, հետևաբար ստիպված եմ նկարահանել կանանց հետ»,- ասել է Շակիրան։
Երգչուհուն, համենայն դեպս, դուր է գալիս Ժերարի դիրքորոշումը և դեմ չէ նրա խանդին։ Բացի այդ, Շակիրան Ռիհանային անվանել է «ամենասեքսուալ կինն աշխարհում»։
«Ինձ դուր է գալիս, որ Ժերարը պաշտպանում է իր տարածքը և գնահատում ինձ, այնպես որ միակ մարդը, ում նա թույլ է տալիս մոտենալ իմ ազդրերին, Ռիհանան է»,- նշել է Շակիրան։