Բավ է պառակտվել
22-05-2014 10:48

«Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել». Շառլ դը Գոլը՝ Ազնավուրին:

Այսօր ֆրանսահայ հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Հայազգի երջիչը նշում է իր 90-ամյակը: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել», –ասել է Շառլ դը Գոլը դիմոլով Ազնավուրին: Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին` Փարիզում, նրա ծնողները հայ ներգաղթյալներ են եղել: Սկզբնապես Ազնավուրը հանդես է եկել երգահանՊիեր Ռոշի հետ: Երբ նրանց նկատել է Էդիտ Պիաֆը, Ազնավուրը և Ռոշը մասնակցել են 1964 թվականին նրա Ֆրանսիայով և ԱՄՆ-ով շրջագայությանը: Այդ ժամանակվանից Շառլն սկսել է շանսոնյեի մասնագիտական կարիերան: Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Ազնավուրն ստեղծել է ավելի քան հազարավոր երգեր, որոնցից շատերը հաճույքով երգել են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելին, Բոբ Դիլանը, Խուլիո Իգլեսիասը: Ըստ Time ամսագրի և CNN-ի կատարած հարցումների` Շառլ Ազնավուրը 20-րդ դարի էստրադային երգերի լավագույն կատարողն է: Հայտնի հայը մեծ ներդրում է ունեցել հայկական քաղաքների վերականգնման գործում, որոնք տուժել էին 1988 թվականի երկրաշարժից: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և երկրի մշտական նեկայացուցիչը ՄԱԿ-ի գրասենյակում: Արդեն 2008 թվականին դարձել է Հայաստանի քաղաքացի: Իսկ այսօր Ազնավուրն ապրում և աշխատում է Շվեյցարիայում, սակայն նախկինի պես շարունակում է իրեն հայ և ֆրանսիացի համարել:Նա նաև իրեն միշտ համեհատւմ է կաթով սուրճ, որտեղ կաթն ու սուրճ այնքան են միախառնված, որ դժվար է տարալուծել, ինքն էլ որքան հայ է, այնքան ֆրանսիացի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ շանսոնյեն Հայաստանում էր և հադես եկավ հոբելյանական համերգով, որին ներկա էին հարզատ երկրների՝ ՀՀ-ի և Ֆրանսիայի նախագահները: Gisher.news-ն առաջարկում է մեկ անագամ ևս վայելել Ազնավուրի հանճարեղ կատարումնեիրց մեկը: