Բավ է պառակտվել
22-04-2015 08:54

Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր համերգ կտա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում», կհնչեն մաեստրոյի երգացանկի լավագույն ստեղծագործությունները։ 
Համերգի ընթացքում Ազնավուրը կկատարի իր լավագույն երգերը։ Ծրագրում ստեղծագործություններ են 7 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ 
Նախորդ տարի Մոսկվայում Ազնավուրի համերգը վերջինն էր հայտարարվել իր կարիերայում, սակայն բազմաթիվ խնդրանքների արդյունքում 90-ամյա շանսոնյեն կրկին համերգ կտա։