Բավ է պառակտվել
18-02-2016 10:08

Շառլ Ազնավուրը ռուսերեն է սովորում

Ֆրանսիացիները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Այս մասին  նշել է Ֆրանսիացի հայտնի շանսոնիե Շառլ Ազանավուրը: «Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը, ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետեւաբար պատճառը կրոնը չէր»,- ասել է Ազնավուրը: Հաղորդավոր Բեքի Անդերսոնի հարցին, թե ինչ է նշանակում իր համար հայ լինելը, շանսոնիեն պատասխանել է. «Ես հայ եմ եւ ես դա չեմ ժխտում: Ես չեմ սիրում նրանց, որոնք ինչ-որ բաներ են թաքցնում՝ վախենալով, որ ինչ-որ տեղ չեն ընդունվի: Դու չե՞ս սիրում հայերին, ուրեմն ես գնում եմ, հաջողություն»: Հարցին, թե որն է երգչի հաջողության գաղտնիքը, Ազնավուրը պատասխանել է. «Ես ամեն գիշեր ընթերցում եմ մեկ ժամ եւ ամեն գիշեր՝ մինչ քնելը որեւէ նոր բան եմ սովորում օտար լեզվով»: Նա նշել է, որ հիմա ռուսերեն է սովորում: