Բավ է պառակտվել
02-06-2017 14:27

Շառլ Ազնավուրը Հայաստանում. մկրտություն Տաթևում և տուն-թանգարանի բացում (Լուսանկարներ)

 

Հայկական ծագումով ֆրանսիացի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի Հայաստանում գտնվելը նշանավորվեց միանգամից մի քանի իրադարձությամբ:
Մաեստրոն Երևան է ժամանալ մայիսի 27-ին, և հաջորդ օրը մասնակցութուն է ունեցել Նոբելան մրցանակի հակական տարբերակին՝ «Aurora-2017» մարդասիրական մրցանակաբաշխությանը:
Մայիսի 29-ին Ազնավուրը ներկա է գտնվել իր ստեղծագործկան կյանքին նվիրված «La Boheme» բալետի պրեմիերային, որը կայացել է Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում:
Մեկ գործողությամբ բալետի ավարտից հետո շանսոնյեն հոդնկայս ողջունել է բեմադրութան մեջ խաղացած արտիստներին, ինչպես նաև սցենարիստ-բեմադրող, բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանին:

Ազնավուրի մկրտությունը Տաթևում


Մայիսի 31-ին Շառլ Ազնավուրն իր որդու՝ Նիկոլայի հետ ացելել է Տաթևի վանական համալիր և « Տաթևի թևեր» ճոպանուղի:
Ինչպես հայտնում է « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամի մամուլի ծառաությունը, Շառլ Ազնավուրն ու Նիկոլան ժամանել են Հալիձոր գյուղ, որտեղ նրանց դիմավորել են հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկանն ու ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին պատմել է աշխարհի ամենաերկար շրջելի ճոպանուղու՝ «Տաթևի թևերի» կառուցման պատմությունը, ներկաացրել է « Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք արդեն իսկ զգալիորեն փոխել են Տաթևի մոտակայքի բնակիչների կյանքը:
Տաթևի վանքում հյուրերին ընդունել է Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը, ով Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարել է Նիկոլայի մկրտության արարողութունը:
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս երջանիկ կլինեին, եթե իմանային, որ երկու որդիներս՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին»,- ասել է մաեստրոն:
Ինքը Նիկոլան խոստովանեց, որ տարեցտարի ավելի ուժեղ է զգում հայկական արմատների հետ իր կապը, իսկ Տաթևում մկրտվելը իր կանքի ամենաանմոռաց պահերից կլինի:

Ազնավուրների տոհմը Հայաստանում բարեգործական հիմնադրամ է հիմնել


Հունիսի 1-ին Շառլ Ազնավուրն ու իր որդին՝ Նիկոլան, հայտարարեցին «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին:
«Ազնավուր» հիմնադրամի մամուլի ծառայութան տարածած հաղորդագրության համաձան, հիմնադրամի նպատակը մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանումն ու փոխանցումն է հասարակությանը, ինչպես նաև գիտական, մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացումը:
Ինչպես միջոցառման ընթացքում նշել է Մաեստրոն, հիմնադրամի հիմնադիրն իր որդի Նիկոլան է:
« Մենք բոլորս պետք է մեր համատեղ ջանքերն ուղղենք երկրի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդությունը հնարավորութուն ունենա հայրենի հողում իրականացնել իր երազանքները»,- ասել է շանսոնյեն:
Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո: Հետագա 30 տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2016թ. Շառլ Ազնավուրն իր որդու հետ որոշեցին նոր թափ հաղորդել իրենց բարեգործական գործունեությանը, ինչի արդունքում էլ ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:

Շառլ Ազնավուրի կեցավայրը տուն-թանգարան դարձավ


Հունիսի 1-ին կասկադի մոտակայքում գտնվող Շառլ Ազնավուրի կեցավայրում կայացավ Մաեստրոյի ինտերակտիվ տուն-թանգարանի բացումը, որի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ շանսոնյեին հանձնեց տուն-թանգարանի բանալին:
Ինչպես հայտնում են « Ազնավուր» հիմնադրամի մամուլի ծառայությունից, հենց Մաեստրոյի կեցավայրում էլ կբացվի հռչակավոր շանսոնյեի կյանքին և ստեղծագործությանը նվիրված Հայաստանի առաջին ինտերակտիվ տուն-թանգարանը:
« Թանգարանը նաև աշխարհում կլինի առաջինը, որտեղ հերոսը ինքն է այցելուներին պատմում իր կանքի մասին. Տեքստերն ու աուդիոձայնագրությունները պատկանում են Շառլ Ազնավուրին»,- նշված է հաղորդագրության մեջ:
« Թանգարանում մշակութային և կրթական միջոցառումներ կանցկացվեն, այն Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը կդառնա»,- ասել է Շառլ Ազնավուրը:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառաութունը, Սերժ Սարգսանը շանսոնյեին շնորհակալութուն է հատնել՝ Երևանում տուն թանգարան հիմնելու համար:
« Երևանում շատ տեսարժան, պատմական վայրեր կան, մշակութային կենտրոններ, բայց այս տուն թանգարանը հարստացնում է Երևանը, նոր ազդակ է հաղորդում մեր մշակութային կյանքին»,- ասել է նախագահը: