Բավ է պառակտվել
23-04-2014 10:24

Շառլ Ազնավուրը մայիսին համերգ կունենա Երևանում

Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, համաշխարհային աստղ, երգահան Շառլ Ազնավուրի պաշտոնական կայքէջից տեղղեկանում ենք, որ նա մայիսի 12-ին համերգային ծրագրով ելույթ է ունենալու Երևանում: հարկ է նշել, որ խոսակցություններ կան, ըստ որոնց, հենց այդ օրը պետական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ըստ աղբյուրի՝ տարվա ընթացքում Շ. Ազնավուրը ելույթ պետք է ունենալ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Լոնդոնում, Բարսելոնայում, Հռոմում, Անտվերպեում: Նախքան երևանյան համերգը, մայիսի 7-ին շանսոնյեն ելույթ է ունենալու Լոդզում:
Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը, 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: