Բավ է պառակտվել
22-10-2016 13:58

Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք. Շերի հայրենասիրական գրառումը «Խոստում» ֆիլմը դիտելուց հետո

Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Շերը դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը և ստացած տպավորությունների մասին գրել սոցցանցերում։

«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- մեծատառերով գրել է Շերը։ Օսկարի հավակնող ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, սցենարի հեղինակն է Ռոբին Սվայկորդը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են աշխարհահռչակ դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը և Շառլոտա Լը Բոնը: Ֆիլմում նկարահանվել են նաև ֆրանսիացի աստղ Ժան Ռենոն, ինչպես նաև Ջեյմս Քրոմվելը և Անժելա Սարաֆյանը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի ֆինանսական աջակցությամբ, ով հեռացել է կյանքից նախորդ տարի:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են ուսանող-բժիշկ Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեքը), ֆոտոլրագրող Քրիս Մայերը (Քրիստիան Բեյլ), ով ժամանել է Օսմանյան կայսրություն՝ լուսաբանելու աշխարհաքաղաքական իրադարձությունները և Փարիզում սովորող հայ նկարչոըհի Աննան (Շառլոտա Լը Բոն): Բովանդակությունը կառուցված է նրանց սիրային եռանկյան շուրջ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարիներին: