Բավ է պառակտվել
31-10-2016 15:08

Շերը որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք համերգային շրջագայությունից հետո լքել բեմը

Ծագումով հայ երգչուհի և դերասանուհի Շերիլին Սարգսյանը, որը հայտնի է որպես Շեր, որոշել է 2017 թվականի սկզբին կայանալիք Classic Cher շրջագայությունից հետո ավարտել իր կարիերան:

Վերջերս Շերը դժգոհ է իր ինքնազգացողությունից և արտաքին տեսքից, այդ իսկ պատճառով նա, չնայած երկրպագուների խնդրանքներին, ցանկանում է, որ Լոս Անջելեսում կայանալիք ելույթը վերջինը լինի:

«Ձայնս դեռ լավն է, ու ես առաջվա պես կարող եմ կրել համերգային հագուստներս: Իհարկե չեմ ուզում կանգ առնել, սակայն կարծում եմ, որ սա կլինի իմ վերջին շրջագայությունը»,- ասել է Շերը: