Բավ է պառակտվել
15-01-2014 11:04

Սիրոշոն՝ World Music Awards-ում

Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից: Այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է նաև Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Այս մասին նշված է Սիրուշոյի Ֆեյսբուքյան էջում:

Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը: Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝ Լավագույն երգչուհի Լավագույն երգ (PreGomesh) Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)

«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում»,– ասվում է Սիրուշոյի ֆեյսբուքյան էջում: