Բավ է պառակտվել
17-05-2016 11:31

Սկանդալային բացահայտումներ «Եվրատեսիլ 2016»-ին հայաստանյան ժյուրիի քվեարկությունից

Ամեն տարի «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները շոուի հաջորդ օրը մրցույթն ավելի թափանցիկ դարձնելու համար հրապարակում են թե հեռուստադիտողների, թե ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները։ Դրանից հետո պարզ է դառնում, թե ով ինչքան և ում օգտին է քվեարկել մրցույթի ընթացքում։ Բայց այդ ցուցակները երբեմն հետաքրքիր բացահայտումներ են անում, ինչպես եղավ Հայաստանի ազգային ժյուրիի քվեարկության դեպքում։
Պարզվել է հայաստանյան ժյուրիի բոլոր հինգ անդամները (Հայկո Հակոբյան, Էրիկ, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյան, DJ Dale և Արևիկ Սիմոնյան, որին հետո փոխարինեց Միքայել Ոսկանյանը) ամենաբարձր միավորները տվել են նույն երկրների ներկայացուցիչներին։ Բոլոր հինգ անդամների կարծիքով՝ ամենաբարձր միավորին արժանի էր Ֆրանսիայի երգը, հաջորդիվ՝ Վրաստանի։ Ավելին, լավագույն հնգյակում մեր ազգային ժյուրիի ներկայացուցիչների ցուցակներում նույն պատկերն է՝ Ֆրանսիա, Վրաստան, Մալթա, Բուլղարիա և Կիպրոս:


Իսկ ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանի հարցում մեր ժյուրիի անդամները այդքան միասնական չեն եղել։ Նրանցից չորսը Ադրբեջանին տվել են նվազագույն միավորը՝ թողնելով վերջին՝ 25-րդ տեղում (ինչն անգամ աղբյուրն է նշում, որ հասկանալի է, քանզի նույն պատկերն էլ Ադրբեջանի քվեարկությունում է), իսկ մեկը՝ Էրիկ Կարապետյանը, ադրբեջանական հայտը այնքան էլ վատը չի համարել՝ տալով 19-րդ տեղը (Էրիկը նվազագույն միավորը Իտալիային է նշել։
Ի դեպ, նույն պատկերն է նաև առաջին կիսաեզրափակիչում։ Ավելացնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը արդեն հայտարարել է, որ քվեարկությունը լեգիտիմ է և արդար: