Բավ է պառակտվել
23-03-2016 13:24

Կյանքից հեռացել է տենոր Գեղամ Գրիգորյանը

Մարտի 23-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Գեղամ Գրիգորյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Գեղամ Գրիգորյանը Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ էր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր: