Բավ է պառակտվել
25-08-2020 23:21

Հայաստանում եզակի "Steinway" ռոյալի շնորհանդեսը Կ․Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում

Չորեքշաբթի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) համերգասրահում կկայանա Հայաստանում եզակի "Steinway" ռոյալի շնորհանդեսը, հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամլո ծառայությունը։

ՄՀՀ-ը ՀՀ կառավարության աջակցությամբ  Հայստանում եզակի թանկարժեք երաժշտական գործիքը ձեռք է բերել Համբուրգի “Ստենվեյ և որդիներ” գործարանից։

Շնորհանդեսի շրջանակում առաջինը “Steinway” ռոյալի վրա կնվագի Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Կցուցադրվի նաև ռոյալի գնման և և Հայաստան առաքման պատմութունը ներկայացնող տեսահոլովակը։ Միջոցառումը կավարտվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լարային համույթի, սոպրանո Յուլիանա Գրիգորյանի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:

Ներկայացման կազմակերպիչներն են ՄՀՀ-ը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: