Բավ է պառակտվել
01-10-2018 15:22

Վախճանվել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը

Կյանքի 95-րդ տարում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող շանսոնյե, մեծ մարդ, արժանագույն հայ Շարլ Ազնավուրը։ Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Agence France Presse գործակալությունը։

Շարլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ․մայիսի 22-ին։ Ազնավուրն ավելի քան 1000 երգի հեղինակ է, նկարահանվել է 60 ֆիլմում և ավելի քան 100 մլն․ձայնասկավառակ վաճառել։ Ըստ TIME" и CNN ամսագրերի համատեղ հարցման՝ Ազնավուրը XX դարի լավագույն էստրադային կատարողն է ճանաչվել։

Մեծագույն շամսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել կոմպոզիտոր Պիեռ Ռոշի հետ։ 1946թ․ մասնակցել է Էդիտ Պիաֆի հյուրախաղերին Ֆրանսիայում և Ամերիկայում։ Այդ ժամանակվանից սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերն են կատարել Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։

2018թ․ մայիսի 22-ին հայտնի ֆրանսիացի արտիստը նշել էր իր 94-րդ տարեդարձը։ Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 միլիոն օրինակ։