Բավ է պառակտվել
30-11-2013 14:11

Վախճանվել է Յուրի Յակովլևը

Այսօր, նոյեմբերի 30 –ին 86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևը: Այս մասին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի մամուլի ծառայութունը: 

Յուրի Յակովլևը ծնվել է 1928 թ-ի ապրիլի 25-ին Մոսկվայում, իրավաբանի ընտանիքում: 1952-2013թթ եղել է Եվգենի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան: Յակովլևը ավելի քան 100 դերեր է կերտել: Ամենահայտնի աշխատանքներն են «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում Բունշի և Իվան Ահեղի, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմում Իպոլիտի դերերը: