Բավ է պառակտվել
01-02-2016 16:57

Մահացել է եգիպտական բեմի «հրաշամանուկ» հայուհին

Եգիպտոսում մահացել է եգիպտական կինոյի հայազգի աստղ, երգչուհի Ֆեյրուզը: Պարբերականի հաղորդմամբ՝ 73-ամյա Ֆեյրուզն ուներ երիկամների եւ լյարդի հետ կապված խնդիր և վերջին շրջանում նրա վիճակը վատթարացել էր: Նշենք, որ դերասանուհին, որին անվանում էին «հրաշամանուկ», հայտնի էր երաժշտական ներկայացումներում իր դերերով: Նա 9 տարում խաղացել է 10 դեր, սակայն ամուսնանալուց հետո լքել է բեմը: 2001թ.-ին Ֆեյրուզը պարգևատրվել է Կահիրեի միջազհային կինոփառատոնի կողմից՝ եգիպտական կինոյում ունեցած ավանդի համար: Հիշեցնենք, որ Ֆեյրուզը՝ Փիրուզ Արթին Գալֆայանը, ծնվել է 1943թ.-ին Կահիրեում: