Բավ է պառակտվել
18-09-2013 17:30

Աճուրդում վաճառելու են խորտակված «Տիտանիկից» դուրս բերված ջութակ

Ջութակը, որով «Տիտանիկի» վրա նվագել է նավի նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլին, աճուրդի կհանվի Henry Aldridge & Son-ում, որը մասնագիտացած է
«Տիտանիկի» իրերը վաճառելով:
Ջութակը հայտնաբերվել է երաժշտի մարմնի հետ. այն կապված է եղել նրա կրծքին, իսկ հետևում կա գրություն, որի համաձայն գործիքը Ուոլեսին է նվիրել
նրա հարսնացու Մարիա Ռոբինսոնը:
Ջութակը վերադարձվել է Ուոլլեսի հարսնացուին, որը այն փոխանցել է բրիտանական «Փրկության բանակին»: Մինչև 2006թ գործիքը կորած էր համարվում:
Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը: