Բավ է պառակտվել
25-11-2016 09:48

Քանյե Ուեսթի վիճակը վատացել է

Բոլորիս սիրելի Քանյե Ուեսթը դեռեւս Լոս Անջելեսի հիվանդանոցում է: Նյարդային խանգարումից հետո 39-ամյա ռեփերի մոտ հյուծում են ախտորոշել:

Քիմը մշտապես Քանյեի կողքին է: Նա ներքին աղբյուրների միջոցով հերքել էր ամուսնալուծության մասին լուրերը:

 Քանյեի վիճակը չի լավացել, հակառակը, վատացել է: Աղբյուրները հաղորդել են, որ Քանյեն որոշ ժամանակ դեռ հիվանդանոցում կմնա: Քիմն ուզում էր Գոհաբանության օրվա առիթով նրան տուն տանել, սակայն բժիշկները թույլ չեն տվել:

 Առայժմ հաղորդվում է նաեւ, որ բժիշկները որոշ կասկածներ ունեն Քանյեի հոգեկան վիճակի հետ կապված եւ նշում են, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան ուժերի քայքայումը, ինչը, ի դեպ, համապատասխանում է արտիստի ապահովագրության պայմաններին. դրանք 30 մլն դոլարի չափով փոխհատուցում են նախատեսում ելույթները չեղարկելու դեպքում: