Բավ է պառակտվել
17-05-2016 13:30

Հայտնի է «Շերլոք»- ի նոր եթերաշրջանի չարագործի դերասանը

Այս շաբաթ սկսվել են «Շերլոքի» չորրորդ եթերաշրջանի նկարահանումները: Ինչպես հայտնի է դարձել նոր եթերաշրջանի հիմնական չարագործի դերը կխաղա Թոբի Ջոնսը: Նա «Շերլոքում» կմարմնավորի «Կոնան Դոյլի մեծագույն չարագործներից մեկին»: Գուցե խոսքը գնդապետ Մորանի ` Մորիարթիի աջ ձեռքի, անվախ վագրերի դահիճի մասին է ..
Ջոնսն արդեն մեկնաբանել է իր նշանակումը, ասելով, որ նա շատ հուզված և միևնույն ժամանակ ոգևորված է այս նոր դերով: Ֆիլմի հեղինակ Սթիվեն Մոֆատը աջակցել է նրան, ասելով, որ «ուրախ է, որ Թոբին միացել է թիմին և կյանքի է կոչելու հոյակապ ոճրագործի կերպարը»: Նրա գործընկեր Մարկ Գեյթիսը համոզված է, որ Ջոնսը կհաղթահարի այդ խնդիրը իրեն հատուկ հմտությամբ:

«Շերլոքի» չորրորդ սեզոնը էկրան դուրս կգա այս ձմեռ: Դրա գործողությունը երրորդ սեզոնի տրամաբանական շարունակությունն է լինելու և կսկսվի Վաթսոնների գերդաստանի առաջին երեխայի ծննդյանը նախապատրաստվելուց: