Բավ է պառակտվել
23-09-2016 14:55

Հայտնի է դարձել Ջոլիի եւ Փիթի ամուսնալուծության պատճառը

Մենք փակում ենք մեր աչքերն ու տեսնում Ջոլիին եւ Փիթին, նրանցից մոտ ժամանակներս ոչ մի տեղ չենք փախչի, եւ մամուլը հանգիստ փորփրում է Հոլիվուդի նախկին լավագույն ընտանիքի խնդիրները։ Այսպես՝ԶԼՄ-ները գրում են, որ հայտնի է դարձել Էնջիի եւ Բրեդի ամուսնալուծության պատճառը։

 Եթե հիշում եք, մենք գրել էինք 52-ամյա դերասանի զայրույթի նոպաների մասին, որոնցից վերջինը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, երբ ընտանիքը մասնավոր օդանավով ուղեւորվում էր Լոս Անջելես։ Բրեդը տրամադրություն չուներ եւ բարկացել էր երեխաների վրա։ Երբ օդանավը վայրէջք էր կատարել օդանավակայանում, ականատեսների վկայությամբ, դերասանը բղավում էր իր երեխաների վրա եւ անգամ ուժ է կիրառել։

 Եվ ահա պարզվում է, որ Բրեդը շատ ուժեղ բարկացել էր որդու՝ 15-ամյա Մեդոքսի վրա, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Ջոլին դրանից 5 օր անց ապահարզանի դիմում ներկայացնի։

Սակայն, նաեւ պարզվեց, որ Փիթը չի ծեծել երեխային։

 Հաղորդվում է, որ Էնջին չափազանցնում է Բրեդի զայրույթի նոպատները՝ դրանք որակելով որպես անկառավարելի։

Ի դեպ, օդանավում տեղի ունեցած միջադեպն հիմա հետաքննում է ՀԴԲ–ն։ Բյուրոն ապացույցներ է հավաքում դերասանի կողմից երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

ՀԴԲ ներկայացուցիչ Լորա Էմիլերի խոսքով՝ բյուրոն դիտարկում է մամուլի հրապարակումների հիման վրա սեփական հետաքննությունը սկսելու հնարավորությունը։