Բավ է պառակտվել
21-11-2015 12:38

«Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթը՝ այսօր

Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալու է «Մանկական Եվրատեսիլ-2015» մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է Միկան (Միքայել Վարոսյան) իր «LOVE» երգով: Երգի երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, երաժշտության և խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:
Մրցույթին կմասնակցի 17 երկրի ներկայացուցիչ:

Մասնակից պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝
1. Սերբիա
2. Վրաստան
3. Սլովենիա
4. Իտալիա
5. Նիդեռլանդներ
6. Ավստրալիա
7. Իռլանդիա
8. Ռուսաստան
9. Մակեդոնիա
10. Բելառուս
11. Հայաստան
12. Ուկրաինա
13. Բուլղարիա
14. Սան Մարինո
15. Մալթա
16. Ալբանիա
17. Մոնտենեգրո

Հաղթողը որոշելու է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկությամբ՝ 50/50 հարաբերակցությամբ:
Նախօրեին կայացել է բեմական հագուստներով երկրորդ փորձը, որին հետևել են նաև ժյուրիի անդամները՝ անելով իրենց քվեարկությունը:
Մրցույթի այս տարվա նշանաբանն է #Discover (Բացահայտի՛ր): Մրցույթն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին: