Բավ է պառակտվել
02-03-2015 17:41

«Genealogy» խմբի տեսահոլովակի նկարահանումներն սկսվել են

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող` «Genealogy» խմբի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն սկսված են: Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, որտեղ հրապարակվել է համապատասխան լուսանկար` հետեւյալ մակագրությամբ. «Մենք նկարահանում ենք «Մի ժխտիր»-ը»: Դատելով լուսանկարից` տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Հիշեցնենք, որ առայժմ հայտնի է խմբի 6 անդամներից միայն չորսի անունը: Նրանք են` Եսայի Ալթունյան (Եվրոպա), Թամար Կապրելյան (Ամերիկա), Ստեֆանի Թոփալյան (Ասիա) եւ Վահե Թիլբյան (Աֆրիկա): «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: