Բավ է պառակտվել
14-09-2016 14:44

Սթիվեն Սիգալը կարող է Ռուսաստանի քաղաքացի դառնալ

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը չի բացառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու հավանականությունը:

«Կարծում եմ՝ ռուսական քաղաքացիություն ստանալու հավանականությունն արդեն հորիզոնում է: Ես շատ կուզենայի տարվա մեջ մի քանի ամիս անցկացնել Ռուսաստանում՝ ընկերներիս հետ, այն մարդկանց հետ, ովքեր ինձ սիրում են ու սպասում այստեղ»,-ասել է դերասանը:

Սիգալը հավելել է, որ ինքը շատ է հավանում ռուսական հարուստ մշակույթը: Նա նաև նկատել է, որ մեծ հեռանկար է տեսնում Ճապոնիայի հարևանությամբ գտնվող Սախալին կղզում բիզնես վարելու համար: