Բավ է պառակտվել
20-09-2017 13:26

«Երկրները մեկ հարկի տակ» կհանդիպեն Երևանում

Սեպտեմբերի 21-23-ը Երևանում կընթանա «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը:

Ամենամյա միջոցառումը, որի ժամանակ տեղի կունենա փառատոն, ցուցադրություն, ֆորում և մրցանակների շնորհում՝ իր տեսակի մեջ եզակի է, և կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման համար, քանի որ միավորում է բազմաթիվ ճյուղեր, ծառայությունների ոլորտներ և նախագծեր: Այս մասին հայտնում են Միջազգային բիզնես-կապերի աջակցության խորհրդից:

Միջոցառման մասնակիցները մեծ հնարավորություն կստանան հայկական ու արտասահմանյան ընկերությունների հետ գործնական կապեր հաստատելու և համագործակցության ոլորտում:

Ծրագրի շրջանակներում հայրենական և արտասահմանյան ընկերությունները բաց երկնքի տակ անցկացվող ցուցահանդեսին կներկայացնեն իրենց ծառայություններն ու արտադրանքը: Ներդրումային ծրագրերին և արտահանմանը թափ հաղորդելու նպատակով կկազմակերպվեն նաև կոնֆեռանսներ և քննարկումներ, ինչպես նաև կներկայացվեն հաշվետվություններ:

Միջոցառումը կազմակերպում է Միջազգային բիզնես-կապերի աջակցության խորհուրդը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ: