Բավ է պառակտվել
22-09-2016 14:09

ТНТ հեռուստաալիքի ռազմավարական մարկետինգով կզբաղվի Ռուբեն Հովհաննիսյանը

Ռուբեն Հովհաննիսյանը նշանակվել է ТНТ հեռուստաալիքի ռազմավարական մարկետինգի գծով գլխավոր տնօրեն:

Հովհաննիսյանը համակարգելու է հեռուստաալիքի ռազմավարական մարկետինգի բոլոր ուղղությունները` եթերում և եթերից դուրս առաջխաղացումը, PR-ը, digital-ը, դիզայնը, ինչպես նաև ТНТ հեռուստաալիքի գովազդային արշավների անցկացումը:

Ռուբեն Հովհաննիսյանը հեռուստատեսությունում հաջող աշխատանքի փորձ ունի: 2007-2012 թթ.-ին նա աշխատել է ТНТ-ում` որպես եթերային պրոմո–բաժնի ղեկավար, որտեղ իր թիմի հետ միասին հաջողությամբ զարգացրել է հեռուստաալիքի ապրանքանիշերը։

2013 թ.-ի փետրվարից մինչ 2014 թ.-ի նոյեմբերը Ռուբեն Հովհաննիսյանը ղեկավարել է «ՅՈՒ» հեռուստաալիքը: Հեռուսաընկերության հաջող ղեկավարման համար նա արժանացել է «Ռուսաստանի 2014 թ.-ի մեդիա մենեջեր» մրցանակին «Էլեկտրոնային ԶԼՄ–ների և հեռուստատեսություն» անվանակարգում: 2015 թ.-ից Ռուբեն Հովհաննիսյանը զբաղեցրել է «Перец» հեռուստաալիքի գլխավոր տնօրենի պաշտոնը (ռեբրենդինգից հետո դարձել է «Че»):

ТНТ4 հեռուստաալիքի տնօրեն է նշանակվել Գավրիիլ Գորդեևը, ով մինչ այդ ТНТ-ի Մարկետինգի և PR-ի տնօրենն էր: Նա պատասխանատու է լինելու ալիքի զարգացման ռազմավարության, մարկետինգի և արտադրության համար: 2014 թ.-ի դեկտեմբերից Գորդեևը զբաղեցրել է ТНТ-ի Մարկետինգի և PR-ի տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ.-ին, որպես գլխավոր պրոդյուսեր, գործարկել է Comedy Radio talk-ռադիոկայանը:

ТНТ4 հեռուստաալիքը եթեր է դուրս եկել 2016 թ.-ի հունվարի 1-ից: Մեկնարկից հետո ТНТ4-ի դիտման մասնաբաժինն ավելացել է 3 անգամ, հեռուստաալիքը շարունակում է դրական միտումներ գրանցել դիտման աճի դինամիկայում:

Հոկտեմբերի 18-ին ТНТ-ն կներկայացնի նոր հեռուստաշրջան, որի ժամանակ ղեկավար կազմն ավելի մանրամասն կներկայացնի հեռուստաալիքի զարգացման ռազմավարությունը և կադրային փոփոխությունները: