Բավ է պառակտվել
26-01-2017 15:51

Դատարանը մերժել է Արմեն Ջիգարխանյանի՝ նախկին կնոջ դեմ ներկայացրած հայցը

Մոսկվայի Պրեսնենյան դատարանը մերժել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի հայցն ընդդեմ նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի։ Տեղեկացնենք, որ դերասանը նախկին կնոջից պահանջում էր 77 հազար դոլար ԱՄՆ-ում գտնվող տան համար։
«Պրեսնենյան դատարանը որոշում է կյացրել մերժել հայցվոր Ջիգարխանյանի պահանջները»,- ասել է դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Պիլինան:
Հայցի ներկայացման համար պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ում վաճառված մասնավոր տունը, որը նախկին ամուսինները ձեռք էին բերել 133 հազար դոլարով։ Հայցի պահանջների համապատասխան Ջիգարխանյանի փաստաբանները Վլասովայից պահանջել են վաճառքից ձեռք բերված գումարի կեսը՝ 66 հազար 500 դոլար, իսկ «դրամական միջոցները օգտագործելու համար» իբրև տոկոս՝ 10 հազար 500 դոլար։
Տեղեկացնենք, որ զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է 2015թ․։